Խմբում կենդանի օրգանիզմների վարքը, նույնիսկ թվացյալ անկանխատեսելիության պարագայում, կարելի է վերահսկել արտաքին գործոնների հաշվին: Մեծ Բրիտանիայից, Թուրքիայից եւ Ֆրանսիայից գիտնականների հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Communications ամսագրում:
Գիտնականներին հայտնի է, որ կենդանի էակները՝ մանրէներից մինչեւ հետիոտնի ամբոխը, վարքի միեւնույն մոդելն են կիրառում: Այն հաճախ տրամաբանական բացատրություն չի ունենում, քանի որ կախված է շրջակա միջավայրի փոփոխությունից: Հետազոտողների միջազգային խմբի ղեկավար Ջորջիո Վոլպեն կարծում է, որ խմբում մասնիկների ուղղությունը պարզելը կարեւոր է, քանի որ գիտնականներին կօգնի նկարագրել ամենատարբեր ակտիվ համակարգեր: Դա թույլ կտա ղեկավարություն կազմել՝ խուճապային իրավիճակներում անվտանգություն ապահովելու կամ դեղորայքը հստակորեն ցավի հատված ուղղելու համար:
Ըստ Gazeta-ի, հետազոտությունն անցկացվել է կոլոիդային մասնիկների շարժման ուսումնասիրության հիման վրա: Փոքրագույն մասնիկները լուծույթում, որպես կանոն, ազատ վիճակում են: Աղիքային ցուպիկների՝ լուծույթում հայտնվելուց հետո կոլոիդային համակարգն ակտիվ է դարձել. նկատվել է, որ մասնիկները սկսել են հավաքվել կենտրոնական կետի վրա, եթե դրա վրա ճառագայթ է ուղղված եղել: Հետազոտությունը ցույց է տվել, որ մասնիկների հավաքվելու եւ ցրվելու գործընթացը համամասնական են արտաքին միջավայրի կայունության խախտման աստիճանին:
Ստացված արդյունքների հիման վրա հետազոտողները ծրագրում են նանոռոբոտ մշակել, որն ունակ կլինի ճիշտ կողմնորոշվել բնության բարդ պայմաններում՝ խանգարումների դեպքում արագորեն կայունությունը վերականգնելու համար:





























