Ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողները մարտի 9-ին, ժամը 10.45-ին, Տաշիրի Անի թաղամասից բերման են ենթարկել 28-ամյա Համլետ Զ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա փետրվարի 22-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի /սեռական հարաբերությունը տասնվեց տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ/ 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերի մեղադրանքով:




























