Մարտի 9-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները գողություն կատարելու կասկածանքով Երեւանի «Վերնիսաժ» տոնավաճառից բերման են ենթարկել 53-ամյա Կարեն Ն.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է կոբալտե տարա, որը ըստ վերջինիս բացատրության` մարտի 6-ին գողացել է Խորենացու փողոցի 35 հասցեում գործող «Հայկական շուկայից»:

Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողին հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է հետաքննություն:

***

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Կարեն Ն.-ն մարտի 7-ին Երեւանի Մաշտոցի պողոտայի 3/53 հասցեում գտնվող գրախանութից գողացել է 2 գիրք:

Վնասի չափը պարզվում է:

Կատարվում է հետաքննություն: