Հայաստանի էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը պաշտպանել է ԲՀԿ պատգամավոր Միաքայել Մելքումյանի՝ հարկային արտոնությունների մասին օրինագիծը։ Այն նախատեսում է  չեղարկել ազատ տնտեսական գոտիների անհատ ձեռներեցների եկամտահարկը։

Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը մարտի 10-ի Կառավարության նիստում ներկայացրել է կառավարության բացասական եզրակացությունը՝ նշելով, որ ազատ տնտեսական գոտիները նախատեսված են առաջին հերթին խոշոր նորարարական ընկերությունների համար, այլ ոչ թե անհատ բիզնեսի։

«Մենք չենք կարող համաձայնել այդ կարծիքի հետ։ Բիզնեսի նկատմամբ պետք է հավասար մոտեցում ցուցաբերել։ Եթե ԱՏԳ ձեռնարկության համար չեղարկում են եկամտահարկը, ապա մասնավոր բիզնեսի համար տրամաբանական կլինի չեղարկել եկամտահարկը։ Նման մոտեցման բացակայության պատճառով մենք ԱՏԳ-ում ոչ մի անհատ ձեռներեց չունենք»,- ասել է Մինասյանը։

Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանն իր հերթին պաշտպանեց Ֆիննախի տեսակետը։ Օրինագիծը մեժվեց։