Հայաստանի նոր օմբուդմսեն Արման Թաթոյանն ուսումնասիրում է 2015թ. դեկտեմբերի 6-ին սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի շուրջ իր նախորդի՝ Կարեն Անդրեասյանի աշխատանքը։ Այս մասին նա լրագրողներին ասել է մարտի 10-ին կայացած Կառավարության նիստից հետո։
Թե ինչպիսին կլինի այդ աշխատանքի արդյունքը, եւ օմբուդսմենը հադես կգա արդյոք հերթական զեկույցում, դեռ դժվար է ասել, նշել է Թաթոյանը։
«Հիմա մենք աշխատում ենք տարեկան հաշվետվության վրա, որը պետք է ավարտին հասցնենք մարտի վերջին, դրանում պետք է լինի նաեւ բռնության նախազգուշացման մասին բաժին, որտեղ մենք կկենտրոնանանք քրեակատարողական եւ սոցիալական հաստատությունների վրա»,- հավելել է ՄԻՊ-ը։




























