Պետեկամուտների կոմիտեի նորանշանակ ղեկավար Հովհաննես Հովսեփյանը վստահեցնում է, որ մենաշնորհների դեմ պայքարելու է «շատ մարտական»:

«Երբ սկսեմ պայքարել, դուք բոլորդ դրա մասին կիմանաք»,- այսօր՝ մարտի 10-ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հովհաննես Հովսեփյանը:

Հիշեցնենք, որ Հովսեփյանը ՊԵԿ ղեկավար է նշանակվել մարտի 3-ին: Մինչ այդ նա զբաղեցնում էր Հայաստանի Հանրապետության նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնը: