Եթե Վարդգես Գասպարին ազատ է արձակվել, դա չի նշանակում, որ նրա բողոքների մասին մոռանալու են։ Այս մասին մարտի 10-ին կայացած Կառավարության նիստից հետո լրագրողներին ասել է Հայաստանի նոր օմբուդմսեն Արման Թաթոյանը։
ՄԻՊ-ի խոսքով՝ ուսումնասիրվում են Գասպարիի կալանքի պայմանները, հնարավոր դաժան վերաբերմունքի մասին հայտարարությունները։ Դատախազի հրամանով քրեական հետապնդման կետով վարույթ է հարուցվել։ Օմբուդսմենի աշխատակազմը Արդարադատության նախարարությունից արդեն ստացել է բացատրությունների մի մասը նրա կալանքի ժամանակ հանդիպումների արգելքի մասին։ Բացատրությունները հրապարակվել են։ «Մենք շարունակում ենք աշխատել իրավապահների հետ եւ նրանցից պատասխան ենք սպասում»,- հավելել է Թաթոյանը։





























