Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարանում քննադատել է պետության կողմից միայն մուսուլմաններին մեծ աջակցություն ցուցաբերելը։
Թուրքական Demokrathaber կայքի փոխանցմամբ՝ Կարո Փայլանը խորհրդարանում հայտարարել է, թե Կրոնական գործերի վարչությունը ֆինանսավորում ու աջակցում է միայն մուսուլմաններին ու մահմեդականության հետ կապ ունեցող միջոցառումները։ Թուրքիայի քրիստոնյաները եւս հարկեր են վճարում եւ պետությունը պետք է հավասարաչափ իրականացնի աջակցությունը։ Եթե Էրդողանը հայտարարում է, թե հավատացյալ հասարակություն է ուզում, ապա ինչո՞ւ չի վերաբացում հունական կրոնական դպրոցը։ Կա նաեւ Հայոց պատրիարքարանի հոգեւոր դպրոց, որը եւս փակ է»,-ասել է Կարո Փայլանը։





























