Այսուհետ դատապարտյալներին կարելի է ծանրոցներ, հանձնուքներ փոխանցել առցանց եղանակով:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից NEWS.am-ին հայտնում են, որ քրեակատարողական ծառայությունում ընթացող համակարգային բարեփոխումների շրջանակներում ՀՀ կառավարության  որոշմամբ սահմանված կարգով 2016 թվականի մարտի 11-ից կմեկնարկի կալանավորված անձանց եւ դատապարտյալներին առցանց եղանակով ծանրոցներ, հանձնուքներ եւ փաթեթներ փոխանցելու գործընթացը:

Այսուհետ շահագրգիռ անձինք կարող են առանց քրեակատարողական հիմնարկներ այցելելու՝ հանձնուքների փոխանցման գործողությունն իրականացնել նաեւ առցանց եղանակով՝ օգտվելով քրեակատարողական ծառայության պաշտոնական www.ced.am կայքէջից:

Առցանց պատվեր կատարելու եղանակի մասին անհրաժեշտ տեղեկություններ կարող եք ստանալ` այցելելով (www.ced.am) կայքէջ:

Առցանց խանութի ծառայությունները սկզբնական շրջանում կգործեն միայն «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձանց եւ դատապարտյալների համար: