Հայաստանի նոր Ընտրական օրենսգրքի նախագիծը գործնականում ամեն բան տանում է մեծամասնական ընտրական համակարգի ոչ թե 100, այլ 120 տոկոսով։ Այս մասին մարտի 10-ին կայացած մամուլի ասուլիսին ասել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը։
Նա ԸՕ նախագծում անցում չի տեսնում դեպի համամասնական համակարգի։ «Անկեղծ ասած՝ ինձ համար միեւնույնն է, թե ինչպիսին կլինի երկրում ընտրական համակարգը՝ մեծամասնական, համամասնական թե խառը։ Սակայն եթե մենք ընտրությունների մշակույթ չունենք, միգուցե համամասնական համակարգն ավելի ճիշտ է»,- ասել է Խաչատրյանը։





























