Հայաստանի օմբուդսմենի գրասենյակը կուսումնասիրի Ընտրական օրենսգրքի նախագիծը։ Այս մասին մարտի 10-ին կայացած Կառավարության նիստից հետո լրագրողներին ասել է Հայաստանի նոր օմբուդմսեն Արման Թաթոյանը։

Նա նշել է, որ գնահատականը կլինի ապաքաղաքական եւ կտեղավորվի մարդու իրավունքների պաշտպանության ենթատեքստում։ Հարցին, թե ինչ է նա կարծում նախագծի փաթեթի  հրապարակման ժամկետի մասին (Վենետիկի հանձնաժողովի կայքում նախագիծն անգլերենով հրապարակվել էր ավելի վաղ, քան հայերենով), Թաթոյանը նշել է. «Ես կներկայացնեմ ոչ միայն ԸՕ գնահատականը, այլ նաեւ դրա շուրջ ընթացող գործընթացի։ Կարեւոր է, որ հասարակությունը կարողանա ծանոթանալ եւ կարծիք կազմել»,- ասել է նա։