Քվեարկած ընտրողների ցուցակների հրապարակումը, ինչպես պահանջում է ընդդիմությունը, ընտրողի գաղտնի քվեարկության իրավունքի խախտում է։ Այս մասին NEWS.am –ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը։

Նրա խոսքով՝ Վենետիկի հանձնաժողովը նույնպես դեմ է եղել դրան։ Սակայն Ընտրական օրենսգրքի նախագծում կեղծումները կանխելու արդյունավետ մեխանիզմներ կան։ «Անհրաժեշտ է միայն քաղաքական կամք եւ վստահություն, ոչինչ ավելի»,- ասել է Մարտիրոսյանը։

Նշենք, որ Հայաստանի իշխանությունները, դատելով ԸՕ նախագծից, ընդդիմությանը ոչ մի զիջում չեն արել քվեարկածների ցուցակների հրապարակելու, ինչպես նաեւ երկրում գրանցված, սակայն գերազանցապես այնտեղ չապրող մարդկանց ցուցակներից բացառելու  առումով։