«Վերադարձ եւ պաշտպանություն» սոցիալ-իրավական ՀԿ տվյալներով՝  30 հազարից ավելի հայ այժմ ՌԴ մուտքի ագրելք ունի: Այս մասին այսօր՝ մարտի 11-ին, լրագրողների հետ հանդիմանն ասաց ՀԿ ղեկավար Տաթեւիկ Բեժանյանը:

«Արգելքի սահմանը տատատվում է 1-ից 10 տարի:  Իսկ ՌԴ-ում գտնվող 170 հազարից ավելի հայեր ռիսկի գոտում են, որ պահին լքեն, կհայտնվեն մուտքի արգելքի տակ ու չեն կարող գալ այստեղ: Եթե որեւէ գերտեսչություն բացահայտի նրանց անօրինական այնտեղ գտնվելը, նրանք կարտաքսվեն»,- ասաց նա:

Տաթեւիկ Բեժանյանի խոսքով՝ Հայաստանում գործում են միգրացիոն ռեսուրս կենտրոններ, որտեղ դիմած անձիք, պատահել է, որ ստանալով նույն չափով աշխատավարձով աշխատանքի առաջարկ, նախընտրել են չմեկնել ՌԴ, մնալ եւ աշխատել Հայաստանում: