Անթալիայում շարունակվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում հայտնի դարձավ կանանց 63 կգ քաշային կարգի չեմպիոնը: Ղազախստանի ներկայացուցիչ Մայա Մանեզան երկամարտի ոսկե մեդալը նվաճեց 248 կգ արդյունքով: Հրում վարժությունում ցույց տված 143 կգ-ն աշխարհի նոր ռեկորդ է: Մանեզան դարձավ աշխարհի կրկնակի չեմպիոն: Երկրորդ տեղը գրաված թուրք Սիբել Շիմշեկը առաջ անցավ չինացի Յուան Սյաոֆանից միայն անձնական քաշով ավելի թեթեւ լինելու շնորհիվ:
Հայաստանի ներկայացուցիչ Քրիստինե Պետրոսյանը, ով հանդես եկավ B խմբում, երկամարտի 214 կգ արդյունքով գրավեց 11-րդ տեղը:
Կանայք, 63 կգ քաշային կարգ
1. Մայա Մանեզա (Ղազախստան) – 248 (105 + 143)
2. Սիբել Շիմշեկ (Թուրքիա) – 241 (111+130)
3. Յուան Սյաոֆան (Չինաստան) – 241 (112+129)




























