Թեքսասի նահանգի Մալաքոֆ քաղաքում (ԱՄՆ) KYTX համացանցային ալիքի լրագրողները նկարահանել են խոտհար մեքենայի նստարանին բարձրացած շանը: Նրանք եկել էին շրջանում մոլեգնած տորնադոյից հետո սյուժե նկարելու, հայտնում է  Lenta-ն:

Թաթերը ղեկին դրած շունը լրատվամիջոցների ներկայացուցիչներին, իրենց իսկ խոսքով, ստիպել է «լիաթոք ծիծաղել»:

Մարտի 7-ին եւ 8-ին նահանգի տարածքով երեք տորնադո է անցել: Տուժածների մասին տեղեկություն չի ստացվել: