Արեւմտյան Ավստրալիայում ոստիկան Սքոթ Մեյսոնը կենգուրուի որբացած ձագի է «որդեգրել», հաղորդում է Gazeta-ն` վկայակոչելով People-ին:
Ձագին գտել էին ճանապարհներից մեկի վրա, նա պառկած էր մեռած մոր պարկում: Ինչպես ենթադրում են տեղի իշխանությունները, մորը մեքենայի տակ էին գցել եւ թողել էին, որ մեռնի:
Կենգուրուի ձագին բերել են ոստիկանական բաժանմունք, որտեղ այդ օրն աշխատում էր Մեյսոնը` կենդանիների սիրահար եւ նախկին բուժսպասարկող: Նա համաձայնել է ձագին տուն տանել, չնայած հենց վերջերս կինն իրենց առաջնեկին է ունեցել:
Մեյսոնը պատմել է, որ կենգուրուի ձագին անհրաժեշտ է կերակրել ամեն երեք ժամը մեկ, այդ պատճառով ձագն իր սեփական «երեխան» կդառնա: Ինչպես կատակել է ոստիկանը, կինը նորածին ունի, ինքն էլ` այս ձագին:




























