Նոթինգեմի եւ Յեյլի համալսարանների գիտնականները պարզել են, որ կոռումպացված երկրներում մարդիկ ավելի են հակված ստելու, հայտնում է  Gazeta-ն:

Փորձարկմանը 2,5 հազար մարդ է մասնակցել (որոնց միջին տարիքը 21 տարեկանն էր)   23 երկրից (Ռուսաստանն ընտրված երկրներում չի եղել): Հետազոտության հեղինակները կամավորներին խնդրել են զար խաղալ եւ հայտնել, թե ինչ թիվ է ընկել: Հետո փորձարկման մասնակիցներին գումար են վճարել. ընդ որում, որքան ավելի մեծ էր ընկած թիվը, մարդիկ այնքան մեծ գումար էին ստանում:  Գիտնականները չէին տեսնում, թե կամավորներին ինչ թիվ է ընկնում:   

Արդյունքում մասնագետները պարզել են, որ առավել կոռումպացված երկրների մասնագետները փորձարկման հեղինակներին խաբել են ավելի մեծ հավանականությամբ, քան  «ազնիվ» պետությունների բնակիչները: Գիտնականների կարծիքով, ամենից հաճախ խաբել են մարդիկ Տանզանիայից, Մարոկկոյից եւ Քենիայից, իսկ ամենից քիչ` Ավստրիայից, Նիդերլանդներից, Մեծ Բրիտանիայից:   

Բացի այդ, մասնագետները կարծում են, որ ստախոսներն ավելի շատ են տնտեսական ճգնաժամ ապրող երկրներում: