Բրիտանական Գրիմսբի քաղաքի ոստիկանության խցում պատիժ կրած Քրիստիան Ուիլոուբին ազատ արձակվելուց հետո Facebook-ի իր էջում բանտախցի մասին արձագանք է գրել: Այս մասին հաղորդում է Lenta-ն՝ վկայակոչելով Mashable-ը:
Տեքստը հյուրանոցային համարի մասին կարծիքի ոճով է: Ուիլոուբին նշել է, որ անձնակազմը բավական ջերմ է եղել, իսկ սենյակը՝ հաճելի մինիմալիստական ոճով: Բրիտանացու խոսքով, իրեն առանձին սենյակ են տվել՝ սպասավորով, որը թեյ եւ թերթեր է բերել: «Հաստատության» եւս մեկ դրական կողմը, ըստ նրա, անվտանգության բարձր մակարդակն է, քանի որ սենյակը շատ լավ պահպանվել է:
Մեկնաբանություններում նա նաեւ հավելել է, որ լուսանկարներն արել է iPad-ով, իսկ կալանավորման պատճառը վարչական իրավախախտմանը հավասար աննշան հանցագործությունն է:




























