Օրը մանրամասն ծրագրելը մարդուն թույլ չի տալիս վայելել ազատ ժամանակը: Այսպիսի եզրահանգման են եկել ամերիկյան գիտնականները: Նրանց հետազոտության արդյունքները հրապարակվել են Սենթ Լյուիսի համալսարանի կայքում:
Ըստ Gazeta-ի, մասնագետները պարզել են, որ օրվա պլանավորումն ազդում է մարդու էմոցիոնալ վիճակի վրա: Հետազոտությունը ցույց է տվել, որ օրակարգ կազմող մարդիկ նախ մտածում են, որ դա կօգնի ամեն ինչ հասցնել: Արդյունքում նրանք ամեն ինչ անում են առանց առանձնակի ոգեւորության եւ կորցնում են գործերն իրականացնելու հանդեպ հետաքրքրությունը:
«Դուք շատ բան եք կորցնում, երբ ծրագրում եք ձեր ազատ ժամանակը»,- նշել է Սելին Մալկոչը: Մասնագետները սա բացատրում են այն հանգամանքով, որ մարդիկ իրենց ստիպում են հետեւել օրակարգին՝ ազատ ժամանակն աշխատանքի վերածելով, այդ պատճառով նրանց համար դժվար է կյանքի կոչել ծրագրածը:




























