Լոնդոնի կենտրոնում հսկայական սատկած առնետ են գտել: Բանվորները վստահեցնում են, որ այն 4 տարեկան երեխայի չափս ունի, եւ որ կյանքում նման բան չեն տեսել:
Բրիտանական լրատվամիջոցները լուսանկար են հրապարակել, որում աշխատողներից մեկը բազահարկ շինության բակում կեցվածք է ընդունել հսկայական կրծողի կողքին:
Լուսանկարի հեղինակը՝ 46-ամյա ինժեներ Թոնի Սմիթը նշել է, որ առնետը 1.2 մետր երկարություն եւ շուրջ 12 կգ քաշ ունի:
«Ես կատու եւ ջեք-ռասել թերիեր ունեմ: Այս առնետն ավելին է, քան այդ երկուսը միասին»,- խոստովանել է Սմիթը: Այս մասին գրում է Telegraph-ը:
«Վեստի»-ի հաղորդմամբ, կրծողին հայտնաբերած բանվորները կարծում են, որ իշխանությունները չեն ցանկանում բնակիչների շրջանում խուճապ առաջացնել, այդ պատճառով լռում են մուտանտ-առնետների խնդրի մասին:





























