Շվեդ գիտնականները կատուների լեզվի վերծանման հնգամյա ծրագիր են մշակել: Մինչեւ 2021 թվականը հնչյունաբանության մասնագետները հույս ունեն «կոտրել» կատուների լեզվի կոդը եւ սովորել հասկանալ, թե ինչ են նշանակում մլավոցի տարբեր ձեւերը:
Փորձին 30-50 կատվի են ներգրավելու, ձայնագրելու են նրանց մլավոցի հնչյունները: Այդ կերպ գիտնականները հույս ունեն հասկանալ, թե կենդանիների մլավոցն ինչպես է անդրադառնում նրանց տրամադրության վրա (երբ նրանք գոհ են, բարեկամաբար են տրամադրված, քաղցած են, բարկացած եւ այլն):
Մասնագետների խումբը հույս ունի այդպիսով նպաստել ընտանի կենդանիների հետ ընդհանուր լեզու գտնելուն:




























