Ավստրալիայի ազգային համալսարանի աշխատակիցներն օպտիկական ոսպնյակ են ստեղծել, որը հաստությամբ գրեթե 2 հազար անգամ զիջում է մարդու մազին: Մասնագետների հավաստմամբ, հեղափոխական այս մշակումը կարող է իսկական առաջընթաց լինել նանոտեխնոլոգիաների ոլորտում:

Նորագույն ոսպնյակի հաստությունն ընդամենը 6.3 նանոմետր է. նախորդ ռեկորդակրի հաստությունը 50 նանոմետր էր: Այս մասին գրում է vladtime.ru-ն:

Ի դեպ, ավստրալացիները սա չեն արել ռեկորդ սահմանելու համար: Այս ոսպնյակները կարող են հեղափոխություն դառնալ գիտության, տեխնիկայի եւ բժշկության ոլորտում: