Ֆրանսիայում վթարված Airbus A320 օդանավի երկրորդ օդաչու Անդրեաս Լյուբիցին աղետից երկու շաբաթ առաջ բժիշկը խորհուրդ էր տվել հոգեբուժարան դիմել: Այս մասին գրում է he Wall Street Journal–ը, վկայակոչելով Ավիավթարների վերլուծության ու հետաքննության բյուրոյի զեկույցի նախագիծը:
Պարբերականի տեղեկություններով, բժիշկը իր եզրակացությունների մասին ղեկավար մարմիններին չի տեղեկացրել ՝ վախենալով, որ դրանով կխախտի անձնական կյանքի անձեռնմխելիության մասին գերմանական օրենքները:
Նշում են, որ փորձագետները մտադիր են եվրոպական ավիացիոն մարմիններին խորհուրդ տալ վերանայել տվյալ օրենքները այն դեպքերի համար, երբ «հանրային անվտանգության համար սպառնալիքը» բժշկական գաղտնիքից կարեւոր է, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Նաեւ ծրագրում են ուժեղացնել հսկողությունը քաղաքացիական ավիացիայի այն օդաչուների նկատմամբ, որոնց մոտ մինչ այդ հոգեբանական խանգարումներ են ախտորոշվել:
Ավիավթարի հետաքննության մասին վերջնական զեկույցը պետք է հրապարակվի կիրակի ՝ մարտի 13-ին:




























