ԱՄՆ Քալիֆորնիա նահանգում անցել է երկրի նախկին առաջին տիկին Նենսի Ռեյգանի հուղարկավորությունը, գրում է Gazeta –ն ՝ վկայակոչելով The Guardian–ը:

Նրան հողին են հանձնել ամուսնու կողքին ՝ Սիմի Վելիում Ռեյգանի նախագահական գրադարանից ոչ հեռու գտնվող բլրի վրա:

 Նենսի Ռեյգանին հրաժեշտ տվող հարյուրավոր մարդկանց շարքերում էին նաեւ ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման, ԱՄՆ նախկին նախագահ ու առաջին տիկին Ջորջ Բուշն ու Լորա Բուշը, Քալիֆորնիայի գործող ու նախկին նահանգապետներ Ջերի Բրաունն ու Առնոլդ Շվարցենեգերը, նաեւ դերասաններ Թոմ Սելլեկն ու Ջոն Ստամոսը:

Նենսի Ռեյգանը մահացել էր մարտի 6-ին 94 տարեկանում ՝ Լոս Անջելեսի արվարձանում գտնվող իր տանը: