Դերասան Արմեն Ջիգարխանյանին, որին հոսպիտալացրել էին մեկ շաբաթ առաջ, այսօր դուրս կգրեն հիվանդանոցից, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել են Սկլիֆոսովսկու անվան շտապ օգնության հիվանդանոցի տեղեկատու ծառայությունից:

«Այսօր նրան դուրս ենք գրելու, նրա վիճակը բավարար է»,- հայտնել են հիվանդանոցում:

Մարտի 5-ին հայտնի էր դարձել, որ նշանավոր դերասանին հոսպիտալացրել են: Ջիգարխանյանի ղեկավարած թատրոնի մամուլի ծառայությունից նախօրեին հայտնել էին, որ դերասանն ընդամենը հերթական կանխարգելիչ թերապիան է անցնում: Իսկ կիրակի հիվանդանոցից հայտնել են, որ նա վերակենդանացման բաժանմունքում է: