Ցերեբրալ կաթվածով տառապող 25-ամյա չինուհին գրքեր է հրատարակել, որը գրել է ոտքի մատներով։ Սուն Լուկանը ծնվել է ժամանակից շուտ, ուղեղի կաթվածով, որի հետեւանքով նրա ձեռքերը անգործունակ են։ 7 տարեկանից նա սկսել է գրել ոտքի մատներով, իսկ երբ 2002 թվականին ծնողները համակարգիչ են գնել, աղջիկն սկսել է տեքստ հավաքել ստեղնաշարով, հաղորդում է CNN-ը։
«Սկզբում ինձ համար շատ դժվար էր գրել ոտքի մատներով, գրիչը ընկնում էր մատների արանքից, բայց ես անընդհատ փորձում էի կատարելագործել տեխնիկան։ Ես այնքան փորձեցի, մինչեւ ոտքից վրա կոշտուկներ առաջացան։ Երեք ամիս անց ես արդեն հանգիստ բռնում էի գրիչը»,-պատմել է ունը։
Վերջին 10 տարում նա 4 գիրք է գրել եւ ավելի քան երկու մլն բառ տպել տարբեր ժանրի ստեղծագործություններում, այդ թվում պոեմներ ու էսսեներ։ Սունի գրքերը վաճառվում են նրա հայրենի Ցինդաո քաղաքում։ Իր ստեղծագործական գործունեությունը Սունն սկսել է 7 տարեկանից։ Նա ոտքերն օգտագործում է նաեւ գարծեր անելու համար, այդ թվում ուտելու, մազերը սանրելու, հեռախոսով խոսելու եւ այլն։ Այս տարվա փետրվարին Սունն ամուսնացել է։






























