Այս տարվա փետրվարը ճանաչվել է ամենատաքը Երկրի վրա, դիտարկումների ողջ պատմության ընթացքում։ Այս մասին հաղորդում է «Նորությունների ռուսական ծառայություները»։
Նշվում է, որ օդի միջին ջերմաստիճանը երկրագնդի մակերեւույթին, որը գիտնականները հաշվարկել են տիեզերական արբանյակների օգնությամբ, 1,35 աստիճանով բարձր է եղել 1951-ից 1980 թվականների ընթացքում արձանագրված փետրվարի միջին ցուցանիշից։
Նախորդ ռեկորդը արձանագրվել է 1998 թվականի փետրվարին, հաղորդում է Gazeta-ն։




























