Ճապոնական Օկինավա կղզու հարավում ԱՄՆ ռազմածովային ուժերի զինծառայողի են ձերբակալել: Տեղի ոստիկանության տվյալներով, նրան կասկածում են Ֆուկուոկա շրջանի բնակչուհու բռնաբարության մեջ, որը կղզի էր եկել որպես զբոսաշրջիկ:
Իրավապահների տվյալներով, նրանք ապրել են Նահա քաղաքի նույն հյուրանոցում: Ամերիկացին չի հերքում մեղքը: Միջադեպի այլ մանրամասներ չեն ներկայացվում:
Ըստ ՏԱՍՍ-ի, Օկինավա կղզում տեղակայված է Ճապոնիայում ամերիկյան ռազմական օբյեկտների հիմնական մասը: Կղզում նաեւ տեղակայված է ծովային հետեւակայինների դիվիզիան, որն աշխարհի տարբեր վայրերում ակտիվորեն մասնակցում է ԱՄՆ-ի ռազմական գործողություններին:
Ամերիկյան զինվորականների ներկայությունն ավելի ու ավելի մեծ դժգոհություն է առաջացնում կղզու բնակիչների շրջանում: Դա կապված է ԱՄՆ զինծառայողների մասնակցության միջադեպերի հետ: 2012 թվականի վերջին Օկինավայում երկու հարբած նավաստիների ձերբակալեցին՝ տեղի բնակչուհու բռնաբարելու եւ թալանելու համար: Դրանից հետո ամերիկյան զինվորական հրամանատարությունը պարետային ժամ սահմանեց երկրում իր բոլոր զինվորականների համար եւ ամբողջությամբ արգելեց բազաների սահմաններից դուրս ալկոհոլի օգտագործումը:




























