Բանգկոկի Siam բանկի նկուղում հակահրդեհային համակարգի սխալ գործարկման պատճառով զոհվել է 8 մարդ, եւս 7-ը վիրավոր են։

Բանկի մամուլի ծառայության տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել հրդեհաշիջման պլանային աշխատանքների ժամանակ։ Դեռեւս չճշտված պատճառներով համակարգը միացել է՝ գազ արձակելով տարածք, հայտնում է BBC-ի Ռուսական ծառայությունը։

Գազն իրենով անվտանգ է մարդու կյանքի եւ առողջության համար։ Մարդկանց մահը ենթադրաբար վրա է հասել թթվածնի անբավարարության պատճառով։ Կատարվածի հանգամանքները պարզվում են։