Անհայտ անձը Կանադայում «6-ը՝ 49-ից» վիճակախաղով13.3 մլն կանադական դոլար (10 մլն ԱՄՆ դոլար) է շահել։ Այս մասին հայտնել են Atlantic Lottery միության ներկայացուցիչները, որը երկրում  մոտ տասնյակ նման վիճակախաղեր է կազմակերպում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Այս պահին հայտնի է, որ տոմսը գնել են Օնտարիոյի նահանգի բնակավայրերից մեկում։ «Հաղթող թվերն են 6, 27, 30, 34, 35, 42»,- ասել են կազմակերպիչները։

Վերջին անգամ այս վիճակախաղով խոշոր գումար էին շահել այս տարվա փետրվարի 27-ին։ Այդ ժամանակ Բրիտանական Կոլումբիայի նահանգի 2 բնակիչ շահել էին 7.2 մլն կանադական դոլար (5.45 մլն ԱՄՆ դոլար)։

2015թ. հոկտեմբերին «6-ը՝ 49-ից» վիճակախաղը խաղարկել էր Կանադայի պատմության մեջ ամենախոշոր դրական մրցանակը՝ 64 մլն կանադական դոլար։