Բրիտանական Բիրմինգեմում ավարտվել է շների խոշորագույն ցուցահանդեսը՝ Crufts-ը: 22 հազար մասնակիցներից ժյուրին ընտրել է մեկին՝ Դեւոն անունով վեսթ հայլենդ ուայթ թերիերին:
Այս ցեղատեսակի ներկայացուցիչը Best In Show տիտղոսին առաջին անգամ արժանացել է 1990 թվականին: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով The Daily Mail-ը:
2 տարեկան թերիերն այս տարվա ցուցադրության ամենաերիտասարդ մասնակիցն է: Նրա տիրուհին՝ Մերի Բըրնսը, ստացել է արծաթե գավաթը, 100 ֆունտ սթեռլինգ, ինչպես նաեւ այլ նվերներ միջոցառման հովանավորներից:



























