Տավուշի մարզում այսօր՝ մարտի 14-ին, զինվոր է մահացել:

ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ Նոյեմբերյանի տարածաշրջանի մարտական հենակետերից մեկում զինծառայողը մահացել է ստացած հրազենային վնասվածքից:

Այլ մանրամասներ ՊՆ-ից չհայտնեցին։

Նշենք, որ Aravot.am-ի փոխանցմամբ, ժամկետային զինծառայողն ինքնասպանություն է գործել: Կայքի տեղեկություններով՝ նա ծնունդով Էջմիածնից է: