Օդեսայի քաղաքապետ Գենադի Տրուխանովին պատկանող «Օդեսսիտ» պարբերականը, վկայակոչելով սեփական աղբյուրին, գրել է, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլիին պաշտոնից ազատելու մասին հրամանագիր է ստորագրել:

Ընդ որում, հրամանագիրը բաց ամսաթվով է, քանի որ Պորոշենկոյի աշխատակազմը նահանգապետի փոխարինողի մասին որոշում դեռեւս չի կայացրել: Հաղորդվում է, որ այդ պաշտոնի մի քանի թեկնածու է դիտարկվում:

Ուկրաինական այլ լրատվամիջոցներ նշում են, որ Տրուխանովի եւ Սահակաշվիլիի հարաբերությունները վաղուց են լարված, այն բանից հետո, երբ Սահակաշվիլին քաղաքապետի ընտրություններում սատարեց Ալեքսանդր Բորովիկի թեկնածությունը: