Ռուս ուղղափառ եկեղեցու՝ ընտանիքի, մայրության եւ մանկության պաշտպանության հարցերի հանձնաժողովը քննադատել է դպրոցական ծրագրերում Իվան Բունինի, Ալեքսանդր Կուպրինի եւ Անտոն Չեխովի պատմվածքների ընդգրկումը:

Ավագ երեց Արտեմի Վլադիմիրովը, ով այդ հանձնաժողովի անդամ է, ասել է, որ Չեխովի «Սիրո մասին», Կուպրինի «Եղրեւանիի թուփը» եւ Բունինի «Կովկաս» պատմվածքներում գովերգվում է «ազատ սերը», հաղորդում է «Դոժդը»:

Վլադիմիրովը պարզաբանել է, որ մի դեպքում խաբված ամուսինը ինքնասպան է լինում, մյուսում քանդվում է ընտանիքը:

«Այս վառ գեղարվեստական կերպարները դանդաղ գործողության ականներ են մեր երեխաների համար: Մեր հանձնաժողովը պետք է առաջարկներով դիմի կրթության վարչությանը»,-վստահ է ավագ երեցը: