Ստամբուլում ձերբակալվել է  Թուրքիայի նախագահին խաղաղության կոչ արած եւ դրա համար կալանված մտավորականներին աջակցելու համար դատարան գնացած Անգլիայի քաղաքացի Քրիս Ստեփենսոնը։

Թուրքական DHA գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի համալսարաններից մեկում դասավանդող անգլիացի Քրիս Ստեփենսոնը մարտի 15-ին Ստամբուլի դատարաններից մեկն է գնացել՝ աջակցելու նախագահ Էրդողանին քրդերի հետ խաղաղության կոչ արած կալանված մտավորականներին։

Դատարան մտնելու ժամանակ անվտանգության աշխատակիցների անգլիացի դասախոսի պայուսակից հանել են քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության կողմից Նովրուզի տոնակատարության մասին թերթիկը եւ ձերբակալել նրան։