Սկանդալային մոդել եւ դերասանուհի Փերիս Հիլթոնին արգելել են մուտք գործել Ճապոնիա:

Հիլթոնը, ում նախօրեին Լաս-Վեգասի դատարանը դատապարտել էր պայմանական ազատազրկման եւ տուգանքի` թմրամիջոցներ պահելու համար, այցելել էր Տոկիո, որտեղ պետք է մասնակցեր սեպտեմբերի 22-ին կայանալիք ցուցադրությանը: Սակայն օդանավակայանում նրան ձերբակալել են ճապոնացի ոստիկանները եւ մի քանի ժամ հարցաքննել:

Միջոցառումը, որին պետք է մասնակցեր Հիլթոնը, արդեն չեղյալ է հայտարարվել: Կազմակերպիչները հրաժարվել են մեկնաբանություններ անել:

Ճապոնական օրենսդրությամբ, ներգաղթի ծառայությունը իրավունք ունի արգելել անձի մուտքը, եթե նա մեղավոր է ճանաչվել թմրանյութեր պահելու կամ օգտագործելու մեջ: