Ղարաբաղում Տիգրանակերտի ավերակներն ու Մելիքովի պալատը յուրահատուկ հուշարձաններ են: Այս մասին մարտի 21-ին Երեւանում լրագրողներին ասել է ԼՂՀ էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ Շահվերդյանը։

Նրա խոսքով՝ ներկայիս Հայաստանում եւ Ղարաբաղում պահպանվել են շատ հոգեւոր հուշարձաններ: Իսկ այդ հուշարձանները յուրահատուկ են նրանով, որ աշխարհիկ ճարտարապետություն են ներկայացնում՝ հնագույն քաղաքն ու իշխանական պալատը այն տարածքում, որը պահպանվել է որպես հայկական: «Այդ երկու մշակութային օջախների հիման վրա  ԼՂՀ Կառավարության որոշմամբ ստեղծվել են պատմամշակութային արգելոցներ: Եվս մեկը՝ Հունոտի կիրճը՝ անտառային եւ ժայռոտ լադշաֆտներով եւ ձեռագործ հուշարձաններով, քարի դարի մարդկանց կացարանների հետքեր պահպանած  քարանձավներով, միջնադարյան պատերով եւ կամուրջով»,- նշել է Շահվերդյանը: