«Ինտերի» կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերի գործակալը խոստովանել է, որ ֆուտբոլիստն առայժմ չի համաձայնեցրել «Ինտեր» ակումբի հետ պայմանագրի երկարաձգման հարցը:
«Ֆինանսական հարցերով մենք համաձայնության դեռ չենք եկել: Մեկ անգամ եւս կսկսենք բանակցությունները, երբ «Ինտերը» պատրաստ լինի դրան: Սնեյդերն ուզում է մնալ Միլանում եւ տպավորված է Մորատիի ասածով, թե նա կարող է ապագայում դառնալ թիմի առաջատարը, բայց… Ուեսլին նաեւ չէր ուզում լքել «Ռեալը», իսկ այժմ այնտեղ է նաեւ Մոուրինյոն, որը հարցրել է Ուեսլիին Մադրիդի վերադառնալու մասին»,- Սնեյդերի գործակալի խոսքը մեջբերում է De Telegraaf-ը:




























