39-րդ Համաշխարհային շախմատային Օլիմպիադայի երկրորդ տուրում տղամարդկանց Հայաստանի հավաքականը մրցում է ավստրալացիների հետ:
Մեր երկու առաջատարներն իրենց պարտիաներն արդեն ավարտել են: Լեւոն Արոնյանը սպիտակներով 28-րդ քայլում պարտության մատնեց Ցոն Յուան Չժաոյին, իսկ Վլադիմիր Հակոբյանը սեւերով 22-րդ քայլում ոչ ոքիի համաձայնեց Դավիթ Սմերդոնի հետ: Գաբրիել Սարգսյանն ու Արման Փաշիկյանը դեռ չեն ավարտել պայքարը:





























