Բրյուսելում երեք պայթյունի զոհերի թիվն հասել է 34-ի, հայտնում է տեղական ВРТ հեռուստաալիքը։

Ըստ առկա տվյաների՝ 20 մարդ զոհվել է մետրոյում պայթյունի հետեւանքով, իսկ 14 մարդ՝ օդանավակայանում:

Ինչպես նշում է հեռուստաալիքը, ոստիկանությունը եւ քննիչները շարունակում են աշխատել երկու տեղում էլ` մետրոյի «Մաելբեկ» կայարանում եւ Զավենտեմ օդանավակայանում: Բացի այդ, զոհերի  եւ տուժածների թիվը կարող է էլի ավելանալ, եթե պայթյունների վայրում  դեռ մնում են արգելափակված մարդիկ:

Ահաբեկչական գործողությունների շարքը բելգիական մայրաքաղաքում  տեղի է ունեցել երեքշաբթի առավոտյան: Երկու պայթյուն որոտացել է Բրյուսելի օդանավակայանի ամերիկյան American Airlines ավիաընկերության գրանցասեղանների մոտ: Եվս մի պայթյուն տեղի է ունեցել Բրյուսելի մետրոյում: