Ռուսաստանի  նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել Բելգիայի թագավոր Ֆիլիպին Բրյուսելի ահաբեկչությունների կապակցությամբ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Պուտինը դատապարտել է Բելգիայի մայրաքաղաքում ահաբեկչությունները եւ դրանք բարբարոսություն անվանել, որը արդարացում չունի։ Նա նշել է, որ ահաբեկչությունը սահմաններ չի ճանաչում։ «Այդ չարիքի դեմ պայքարը ամենաակտիվ միջազգային փոխհամագործակցություն է պահանջում»,- ասել է Պուտինը՝ վստահություն հայտնելով, որ մարդասպաններն ու նրանց համախոհները կկրեն արժանի պատիժը։