Եվրահանձնաժողովի անվտանգության հարցերի ներկայացուցիչը հերքել է լրատվամիջոցների տարածած տեղեկությունն այն մասին, որ Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո ԵՀ-ի կենտրոնակայանից մարդկանց տարհանել են:
«Չգիտեմ, թե որտեղից են վերցրել այդ տեղեկությունը: Ոչ մի տարհանում չի իրականացվել: Հիմա ես շենքում եմ գտնվում, եւ ոչինչ չի կատարվում»,- ԵՀ ներկայացուցչի խոսքերն է մեջբերում ՌԻԱ Նովոստին:
Հիշեցնենք, որ մարտի 22-ի առավոտյան Բրյուսելի միջազգային օդանավակայանում երկու պայթյուն է որոտացել: Նախնական տեղեկություններով, պայթուցիկ սարքերը կարող էր գործի դնել մահապարտ-ահաբեկիչը: Երրորդ պայթյունը որոտացել է մետրոյի Մալբեկ կայարանում, գնացքի վագոններից մեկում: Ահաբեկչությունների հետեւանքով առնվազն 34 մարդ է զոհվել, ավելի քան 200 վիրավոր կա:





























