Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում հասարակական տրանսպորտն աստիճանաբար վերականգնում է աշխատանքը: Այս մասին հաղորդում է բելգիական Le Soir պարբերականը՝ վկայակոչելով Դաշնային ճգնաժամային կենտրոնի տեղեկությունը:
Անվտանգության հատուկ միջոցների պայմաններում արագորեն կվերականգնվի Բրյուսելի մետրոյի 2-րդ եւ 6-րդ գծերի, հետո՝ նաեւ այլ ճյուղերի աշխատանքը:
Բրյուսելի Զավենտեմ օդանավակայանում օդային հաղորդակցությունը շարունակում է փակ մնալ: Առայժմ հայտնի չէ, թե երբ կվերականգնվի օդանավակայանի բնականոն գործունեությունը:




























