Twitter-ում #PorteOuvert (բաց դուռ) եւ #OpenHouse (բաց տուն) հեշթեգերով հանպատրաստից արշավ է սկսվել նրանց համար, ովքեր Բրյուսելի ահաբեկչություններից հետո ապաստանի կարիք ունեն: Այս մասին գրում է բելգիական Le Soir պարբերականը:
Բրյուսելի յուրաքանչյուր բնակիչ, ով տանը, աշխատավայրում կամ այլ վայրում լրացուցիչ տեղ ունի, կարող է ընդունել նրանց, ովքեր ուշքի գալու կարիք ունեն կամ պարզապես չեն կարողանում տուն հասնել՝ հասարակական տրանսպորտի աշխատանքի խափանման պատճառով:




























