Բրյուսելի ոստիկանությունը որոնում է օդանավակայանում պայթյուններն իրականացնելու մեջ կասկածվող երրորդ անձին: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Standaard-ը:
Լրատվամիջոցների տեղեկացմամբ, մուգ գույնի հագուստով երկու տղամարդիկ, որոնք պատկերված են ահաբեկչություններն իրականացնելու մեջ կասկածվողների լուսանկարում, գործի են դրել, ենթադրաբար, իրենց ուղեբեռում գտնվող պայթուցիկ սարքը: Պայթյունի հետեւանքով երկուսն էլ մահացել են:
Ներկայում ոստիկանությունը որոնում է եւս մեկ տղամարդու, որը գտնվել է սպանվածների կողքին, սպիտակ վերարկուով: Իրավապահների տվյալներով, նրա ուղեբեռում գտնվող պայթուցիկ սարքն այդպես էլ գործի չի դրվել:




























