Բրյուսելի ահաբեկչական գործողությունները որոշ երկրների վարած սխալ քաղաքականության արդյունք են, որոնք մտածված կերպով վահաբիտների ահաբեկչական խմբավորումներն իբր «չափավոր» են կոչում: Այս մասին ասված է Սիրիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի տարածած հաղորդագրությունում, որը տարածել է սիրիական պետական ՍԱՆԱ գործակալությունը:
«Սիրիայի Արաբական հանրապետությունը դատապարտում է այդ ահաբեկչական հարձակումներն ու ցավակցություն հայտնում տուժածների ընտանիքներին: Բրյուսելում, Փարիզում եւ Եվրոպայի երկրների այլ քաղաքներում իրականացվող ահաբեկչությունները հաստատում են, որ ահաբեկչությունը սահմաններ չունի: Սիրիան 5 տարի շարունակ դիմակայում է ահաբեկչությանն ու կրկին միջազգային համագործակցության կոչ անում՝ մարդկության դեմ այդ սպառնալիքին դիմակայելու համար:
Անհրաժեշտ է նաեւ վերջ դնել որոշ երկրների պահվածքին, որոնք բացահայտորեն սատարում են ահաբեկչությունը, եւ նրանց ստիպել դադարեցնել ահաբեկչական խմբավորումներին ցանկացած աջակցությունը՝ հանուն խաղաղության եւ կայունության պահպանման տարածաշրջանային ու միջազգային մակարդակով»,- ասված է հայտարարության մեջ:




























