Բրյուսելի Զավենտեմ օդանավակայանում հայտնաբերել եւ վնասազերծել են երրորդ ռումբը: Այս մասին գրում է ֆրանսիական Le Figaro պարբերականը՝ վկայակոչելով բելգիական Բրաբանտի նահանգապետին:
Հիշեցնենք, որ այսօր Բրյուսելում պայթյուններ են որոտացել Զավենտեմ օդանավակայանում եւ մետրոյի Մալբեկ կայարանում: Վերջին տվյալներով, զոհերի թիվը գերազանցել է երեք տասնյակը, շուրջ 230 տուժած կա:




























