Ամերիկյան Լոս Անջելես քաղաքի բնակչուհի, միայնակ մայր Սամանթա Դե Ֆազիոն մոտ երկու մլն դոլար է ստացել իր երկրպագուներից մեկի հետ հանդիպումից հետո: 32-ամյա կինը փող է վաստակում նրանից, որ ընթրում է այն տղամարդկանց հետ, որոնց հետ ծանոթանում է ծանոթությունների կայքի միջոցով, գրում է Daily Mail-ը:
2014-ին ամերիկուհին գրանցվել է WhatsYourPrice.com կայքում, որի կանոնների համաձայն, տղամարդ օգտատերերը կարող են խաղագումար դնել իրենց դուր եկած կանանց վրա: Եթե այդ խաղագումարով փակվում է աճուրդը, ապա տղամարդը կարող է կնոջը հրավիրել ժամադրության՝ վճարելով ավելի վաղ առաջարկված գումարը:
Հանդիպումների ժամանակ Դե Ֆազիոն պատմել է իր բիզնես գաղափարների մասին՝ ստեղծել տաքսի ծառայություն, որոնց վարորդները կլինեն բացառապես գեղեցիկ աղջիկներ: Երկրպագուներից մեկը հավատացել է այդ նախագծին եւ երկու մլն դոլար ներդրել այն իրագործելու համար:
Կանանց առաջին անգամ չէ, որ հաջողվում է փողի վերածել առցանց-ծանոթությունները: 2016-ի հունվարին ամերիկուհի Մոնիկա Լինը մեկ տարվա ընթացքում եղել է աշխարհի 9 երկրներում՝ չծասելով ոչ մի դոլար: 25-ամյա աղջիկը դա կարողացել է իրականացնել MissTravel ծանոթությունների կայքի միջոցով, որտեղ օգտատերը կարող է իր հետ ճանապարհորդության վերցնել մեկ կայքի այլ մասնակցի՝ վճարելով նրա ճանապարհորդության համար:



























