Բաքվի Խաթաինքի շրջաանում անչափահասի բռնաբարություն է կատարվել: Հանցագործության զոհն է դարձել 11 տարեկան աղջիկը, հայտնում է Sputnik–ը
Քրեական գործ հարուցելու պահանջով ոստիկանություն է դիմել տուժածի հայրը:Նա պատմել է, որ հանցագործությունը կատարվել է մարտի 23-ին, երեկոյան մոտավորապես ժամը հինգին, երբ նրանց ազգականը՝ նախկինում դատված Ա.Գումբատովը (1986 թ. ծնված) նրանց տանն էր գտնվում:
Տղամարդու խոսքով, Գումբատովը մենակ մնալով աղջկա հետ,դանակով սպառնացել է նրան ու բռնաբարել: Կատարվածից հետո նա փախուստի է դիմել, որից հետո աղջիկը ամեն ինչի մասին պատմել է ծնողներին:
Հանցագործին դեռ չեն ձերբակալել:Գործի նյութերը փոխանցվել են դատախազություն:




























