ԱՄՆ նախագահի դեմոկրատական թեկնածու Հիլարի Քլինթոնի եւ դերասան Ջորջ Քլունիի մասնակցությամբ ընթրիքը կարժենա 353.4 հազար դոլար, հայտնում է Politico-ն։ Ընթրիքը կկայանա ապրիլի 15-ին Սան Ֆրանցիսկոյում՝ գործարար Շերվին Փիշեւարի տանը։ Ընթրիքին ներկա կլինի նաեւ դերասանի կինը՝ իրավաբան Ամալ Քլունին։

Ապրիլի 16-ին Քլունի զույգի եւ Քլինթոնի մասնակցությամբ եւս մեկ ընթրիք կկայանա։ Այն կընթանա Լոս Անջելեսում ամուսինների առանձնատանը։ Սեղանի շուրջ մեկ տեղի արժեքը կկազմի 33.4 հազար դոլար։

Երկու միջոցառումն էլ նվիրված են Քլինթոնի հաղթանակի ֆոնդի համար միջոցներ հավաքելուն։